
ՄԱԿ-ը հնարավորություն չունի հաստատել Ռուսաստանի կողմից ուկրաինական հացահատիկի գողությունը. Դյուժարիկ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակից հայտնել են, որ կազմակերպությունը տվյալներ չունի, որոնք կհաստատեն Ռուսաստանից հացահատիկ գողանալու մասին Կիևի մեղադրանքները, գրում է Kp. ru-ն:
«Մենք տեսանք այս հաղորդումները լրատվամիջոցներում, զրուցեցինք Պարենի համաշխարհային ծրագրի մեր գործընկերների հետ: Նրանք հնարավորություն չունեն հաստատել այդ մեղադրանքները»,- ասել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը գնահատել էր Օդեսայից հացահատիկի արտահանման հնարավորությունը։ Նա հիշեցրել էր, որ նախ Ուկրաինան պետք է ականազերծի նավահանգիստների ճանապարհները։ Պեսկովը հավելել է, որ առայժմ այս հարցում պայմանավորվածություններ չկան։