
ՄԱԿ-ը Հյուսիսային Կորեային կոչ է անում կատարել Անվտանգության խորհրդի բանաձևերը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Փհենյանին կոչ է արել ենթարկվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին և վերադառնալ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման շուրջ բանակցություններին։ Այս մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է ТАСС-ը։
Պահանջը դրվել է ԿԺԴՀ-ի կողմից վերջին հրթիռների արձակման կապակցությամբ։
«Դիվանագիտական ներգրավվածությունը մնում է միակ ճանապարհը՝ հասնելու խաղաղության, Կորեական թերակղզու ամբողջական և ստուգելի ապամիջուկայնացման»,- ասել է Դյուժարիկը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փհենյանը միջուկային զենքի պայթեցնող սարքը փորձարկել է՝ նախապատրաստվելով յոթերորդ միջուկային փորձարկմանը։ Հերթական միջուկային փորձարկման նախապատրաստական աշխատանքները չեն իրականացվել Ֆունգերիի միջուկային փորձարկման վայրում, ասել է Սեուլը: Դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ երբ է Փհենյանը պատրաստվում միջուկային փորձարկումներ իրականացնել։