Ավստրիայում ակտիվիստները գրավել են Ռուսաստանի նախկին փոխվարչապետ Իգոր Շուվալովի կալվածքը
Ավստրիայում ակտիվիստները գրավել են նախկին փոխվարչապետ Իգոր Շուվալովի կալվածքը։
Շուրջ 30 ավստրիացի ակտիվիստներ Զալցկամմերգուտ հանգստավայրում գրավել են Ատտերզե լճի կալվածքը, գրում է The Insider պարբերականը: Այն պատկանում է ՌԴ նախկին առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովին եւ նախկին պաշտոնյան կալվածքում ապրել է դեռ մարտ ամսին: Ինչպես նշվում է վերջին շաբաթներին կալվածքում որեւէ մարդ չի նկատվել:
Սոցցանցերում ակտիվիստները դատապարտում են ռուսական ներխուժումն Ուկրաինա եւ կոչ են անում գրավված գույքը հանձնել փախստականներին ու անօթեւաններին:
Հիշեցնենք, որ մարտի կեսերին ակտիվիստները Լոնդոնում գրավել էին միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի առանձնատունը, իսկ Ֆրանսիայում ակտիվիստները ներխուժել էին Վլադիմիր Պուտինի դստեր ՝ Բիարիցայում գտնվող "Ալտա Միրայի" առանձնատուն:
Նմանատիպ հոդվածներ
Կապկի ծաղիկի գրանցված դեպքերի թիվը 80 է. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ հաստատվել է կապկի ծաղիկով վարակվելու շուրջ 80 դեպք, ևս 50...
Ուկրաինան արգելափակել է թուրքական 21 նավ Օդեսայի նավահանգստում
Ուկրաինան արգելափակել է թուրքական 21 նավ Օդեսայի նավահանգստում, Կիևը դրանք օգտագործում է որպես կենդանի վահան, գրում են թ...
Շախմատիստ Գարրի Կասպարովը և ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին օտարերկրյա գործակալ են ճանաչվել
ՌԴ արդարադատության նախարարությունն օտարերկրյա գործակալ է գրանցել շախմատիստ և քաղաքական գործիչ Գարրի Կասպարովին, ինչպես ն...
Զոհվածների ծնողներն ու հարազատները հանդիպեցին Արգիշտի Քյարամյանին. հստակ ժամկետներ չեն ասվել. 5165 շարժում
44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողներն ու հարազատները մայիսի 20-ին հանդիպեցին ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արգ...