
Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. 33-ամյա վարորդը ԳԱԶ 69-ով գլորվել է ձորակը

Երեկ՝ մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 33-ամյա Ա. Խաչիկյանը իր վարած ԳԱԶ 69 մակնիշի ավտոմեքենայով Ախթալա-Շամլուխ անտառամիջյան ճանապարհի 3-րդ կմ-ին կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, վթարի ենթարկվել և շուրջ 30 մետր գլորվել ձորակը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը պարզվել է, որ վարորդ Ա. Խաչիկյանը վթարի հետևանքով տեղում մահացել է: