
Մեկնարկեց ընդդիմադիրների ավտոերթը․ մասնակիցներից մեկը հայտնել է, որ այսօր անակնկալներ են սպասում վարչապետին

Երևան-Սևան ավտոմայրուղու սկզբնամասից մեկնարկեց «Դիմադրություն» շարժման ավտոերթը։
Ավտոերթի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այսօր անակնկալներ են սպասում վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա հավելեց, որ ավտոերթից հետո` ժամը 16։00-ին, հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում։
Մեքենաների վրա Արցախի և Հայաստանի դրոշներն են։ Մայրուղով անցնող մեքենաներն ազդանշաններով ողջունում են ավտոերթի մասնակիցներին, որոնք բաժանվել են մի քանի խմբի և երթն իրականացնելու են տարբեր ուղղություններով։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։