Գազպրոմը չի կարողանա գազ մատակարարել Լեհաստանի տարածքով

Գազպրոմի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիանովը մայիսի 12-ին հայտարարել է, որ Մոսկվայի կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով ընկերությանն այժմ արգելված է օգտագործել «Յամալ-Եվրոպա» գազատարի լեհական հատվածը, որը պատկանում է EuRoPol GAZ-ին:

 

Ռուսական կողմը հայտարարել է, որ Վարշավան բազմիցս խախտել է «Գազպրոմի» իրավունքները՝ որպես EuRoPol GAZ-ի բաժնետեր։

 

Կուպրիանովը հիշեցրել է, որ մայիսի 11-ին Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել արտասահմանյան ընկերությունների, այդ թվում՝ EuRoPol GAZ-ի դեմ։ 

 

Մասնավորապես, Մոսկվան արգելել է «սև ցուցակում» հայտնված իրավաբանական անձանց հետ գործարքներն ու դրամական օպերացիաները։
 

«Գազպրոմի համար դա նշանակում է EuRoPol GAZ-ին պատկանող գազատարի օգտագործման արգելք՝ ռուսական գազը Լեհաստանով փոխադրելու համար»,- պարզաբանել է ընկերության ներկայացուցիչը։

Քաղաքականություն