Հասարակություն

Մոնրոյի հայտնի դիմանկարը գնել է աշխարհում ամենահայտնի արտ-դիլեր Լարի Գագոսյանը

Մոնրոյի հայտնի դիմանկարը գնել է աշխարհում ամենահայտնի արտ-դիլեր Լարի Գագոսյանը

Ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլի Մերիլին Մոնրոյի դիմանկարներից մեկը Christie's աճուրդում վաճառվել է 195,04 միլիոն դոլարով և դարձել ամերիկյան արվեստի ամենաթանկ ստեղծագործությունը:

 

«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ «Shot Sage Blue Marlin» անվանումով նկարը, որտեղ Մոնրոն պատկերված է բաց փիրուզագույն ֆոնի վրա, Ուորհոլի կողմից ստեղծվել է 1964 թվականին՝ օգտագործելով մետաքսե տպագրություն։

 

Դիմանկարն արվել է աստղի մահից հետո։

 

Լոտի համար պայքարել է չորս գնորդ: Այն բաժին է հասել աշխարհում ամենահայտնի արտ-դիլեր Լարի Գագոսյանին:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250