Մեծ Բրիտանիան Ուկրաինային կրկին ռազմական օգնություն կտրամադրի

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ Ուկրաինային եւս 1.3 մլրդ ֆունտ ստերլինգ (1.60 մլրդ դոլար) կհատկացնի՝ որպես ռազմական օգնություն, հաղորդում է Reuters-ը:

Մեծ Բրիտանիայի կառավարությունն արդեն հակատանկային հրթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր եւ այլ սպառազինում է ուղարկկել Ուկրաինա:

Նոր պարտավորվածությունը գրեթե կրկնակի գերազանցում է Մեծ Բրիտանիայի նախկին պարտավորվածությունը Ուկրաինայի համար արվող ծախսերի հարցում: Երկրի կառավարությունը հայտարարել է, որ դա ծախսերի ամենաբարձր մակարդակն է Իրաքում եւ Աֆղանստանում տեղի ունեցած հակամարտություններից հետո:

Բրիտանիայից հայտարարել են, որ հավելյալ ծախսերն Ուկրաինայի համար կհատկացվեն պահուստային միջոցներից, որոնք կառավարությունն օգտագործում է արտակարգ իրավիճակներում:

Կառավարությունից հայտնել են նաեւ, որ վարչապետ Բորիս Ջոնսոնն ամսվա վերջին հանդիպում կանցկացնի ռազմական առաջատար ընկերությունների հետ, որպեսզի քննարկի արտադրության ծավալների ավելացումն՝ ի պատասխան աճող պահանջարկին, որը պայմանավորված է Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակով:


 

Քաղաքականություն