
Թշնամին Սոթքի հանքի ուղղությամբ մեկ ժամ է ինտենսիվ կրակոցներ է սկսել

«Թշնամին Սոթքի հանքի ուղղությամբ մեկ ժամ է ինտենսիվ կրակոցներ է սկսել»,-այս մասին 24News-ին տեղեկացրեց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:
«Սոթքի հանքի աշխատակիցներից մեկը վիրավոր է, բայց ինչ կարգի վնասվածք է ստացել՝ չեմ կարող հստակ ասել, աշխատակիցները տարհանվել են: Այս պահին կրակոցները շարունակվում են»,- ավելացրեց Ավետյանը:
Ինչպես արդեն հայտնել էինք թշնամին ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ։
Auroranews-ը տեղեկատվության վերաբերյալ փորձեց կապ հաստատել ՀՀ ՊՆ, սակայն մինչև այս պահը մեր զանգերն անպատասխան մնացին։