Հասարակություն

Զելենսկին «խաղալիք» է Վաշինգտոնի ձեռքում․ Պետդումայի խոսնակ

Զելենսկին «խաղալիք» է Վաշինգտոնի ձեռքում․  Պետդումայի խոսնակ

Ուկրաինան կախյալ պետություն է, իսկ նրա նախագահը «խաղալիք» է Վաշինգտոնի ձեռքում։ Այս մասին ասել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, փոխանցում է Ռիա Նովոստին։ 
«Ուկրաինան անկախ չէ, նախագահը խաղալիք է Վաշինգտոնի ձեռքում»,- ասել է Վոլոդինը Մոսկվայի «Россия 1» հեռուստաալիքի եթերում։ 


Խորհրդարանականը նշել է, որ Արեւմուտքը կշարունակի իրեն այդպես պահել, նրա համար կարեւոր է Ռուսաստանի թուլացումը։ «Ինչ վերաբերում է ուկրաինացիներին, ապա նրանք նրանց ուղղակի մարդ չեն համարում, ծախսվող նյութ, հետևաբար, նրանք կֆինանսավորեն, զենք կլցնեն Ուկրաինա և կանեն ամեն ինչ, որպեսզի ռազմական գործողություններ իրականացվեն մինչև վերջին ուկրաինացին»,- ասել է նա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250