
Հայաստանի 4 վայրերից քաղաքացիները, ընդդիմադիր պատգամավորների գլխավորությամբ, գալիս են Երևան

Հայաստանի 4 վայրերից` Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից և Բաշ Ապարանից, քաղաքացիները, ընդդիմադիր պատգամավորների գլխավորությամբ, քայլեթով գալիս են Երևան: Մարզերից եկող խմբերին այստեղ դիմավորելու են քաղաքական տարբեր գործիչներ: Նրանք երթով կշարժվեն Երևանի Ֆրանսիայի հարապարակ, որտեղ էլ 16:00-ին տեղի կունենա մեծ հանրահավաքը:
Նշենք, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի գլխավորությամբ քաղաքացիների մի խումբ էլ Ազատության հրապարակում է հավաքվելու և քայլերթով շարժվելու ֆրանսիայի հրապարակ, Հանրապետական կուսակցության անդամներն ու համախոհներն էլ հավաքվելու են Սուրբ Աննա եկեղեցու բակում և կրկին երթով շարժվելու դեպի Ֆրանսիայի հրապարակ: