Ֆրանսիայի հրապարակում տեղադրվեցին վրաններ

Ֆրանսիայի հրապարակում տեղադրվեցին վրաններ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ընդդիմությունը  վաղը առավոտ 8.30-ից անհնազանդության մասշտաբային ակցիաներ է սկսելու։ 

 

«Վաղվանից բազմաթիվ փողոցներ, մայրուղիներ լինելու են փակ։ Ես ներողություն եմ խնդրում բոլոր մեր քաղաքացիներից,ում անհանգստություն ենք պատճառելու, բայց պետք է հասկանանք՝ օրերի հարց է, պետք է այս մի քանի օրը տաջվենք, զրկանքներ կրենք, բաժիններում հայտնվենք, որ արդյուքի հասնենք, դրանից հետո Հայաստանում լինելու է համերաշխություն, արդարություն, և միասնություն»,-ասել է նա:

Ի. Սաղաթելյանը նաև կոչ արեց անհնազանդության գործողությունների ժամանակ պահպանել կարգուկանոնը.

 

«Այլ հայացքներ ունեցող քաղաքացիների հետ կոնֆլիկտի չենք բռնվում, իրենք մեր քույրերն ու եղբայրներն են, մեր հայրենակիցները, իրենց պետք է բացատրենք, որ պայքարում ենք նաև իրենց համար: Երկրորդ ՝ մենք անկարգություններ չենք անելու»,-ասել է նա:

Քաղաքականություն