Հասարակություն

Բելգորոդի շրջանի ռազմական օբյեկտներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել

Բելգորոդի շրջանի ռազմական օբյեկտներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել

Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է, որ հրդեհ է բռնկվել ՌԴ պաշտպանության նախարարության օբյեկտներից մեկի տարածքում, զոհերի և ավերածությունների մասին տեղեկությունը ճշտվում է։
«Երեք մունիցիպալիտետների՝ Բորիսովի և Բելգորոդի շրջանների և Յակովլևսկի քաղաքային թաղամասի սահմանին, հրդեհ է բռնկվել ՌԴ ՊՆ օբյեկտներից մեկի տարածքում, զոհերի և ավերածությունների մասին տեղեկությունները ճշտվում են։ Բոլոր օպերատիվ ծառայությունները տեղում աշխատում են, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները անվտանգության ապահովման համար»,- գրել է Գլադկովը Telegram-ի իր ալիքում։

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250