Փարիզը կօգնի Կիևին հավաքել ռազմական հանցագործությունների ապացույցներ․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ խոստացել է, որ Փարիզը կշարունակի օգնել նրան հավաքել ռազմական հանցագործությունների ապացույցները, հայտնում է BFMTV-ն՝ վկայակոչելով Ելիսեյան պալատին, փոխանցում է Ռիա Նովոստին։
Մակրոնն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել շաբաթ օրը։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ֆրանսիայի նախագահը խոստացել է ուժեղացնել ռազմական օգնությունը Կիևին, մասնավորապես՝ պաշտպանական զենքի մատակարարման, ինչպես նաև մարդասիրական օգնության հարցում։ 

 

Հեռուստաալիքի տվյալներով՝ Մակրոնը նաև խոստացել է Զելենսկուն, որ կերկարաձգվի ֆրանսիացի փորձագետների աշխատանքը, որոնք օգնում են Ուկրաինայում ռազմական հանցագործությունների վերաբերյալ ապացույցների հավաքագրման հարցում։ 


Ապրիլի 11-ին Ֆրանսիայի ՆԳՆ տեխնիկական խումբը ժամանել է Ուկրաինա՝ օգնելու ուկրաինացի փորձագետներին բացահայտելու և հավաքելու ռազմական հանցագործությունների ապացույցները։ Խմբում ընդգրկված էին երկու դատաբժշկական փորձագետներ և մոտ 15 ժանդարմներ։
 

Քաղաքականություն