Զելենսկու կինը պատասխանել է, թե արդյոք պատերազմի ժամանակ ամուսինը փոխվել է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելեսկու կոջը` Ելենայի, հարցրել են՝ արդյոք պատերազմն ազդե՞լ է ամուսնու վրա և արդյոք այն ինչ-որ կերպ փոխել է նրա վարքագիծը։ 

Նա պատասխանել է, որ նա միշտ եղել է այնպիսի մարդ, ում վրա կարելի է հույս դնել, և այժմ ամբողջ աշխարհը գիտի դա: Այս մասին Վլադիմիր Զելենսկու կինը խոսել է Rzeczpospolita-ին տված հարցազրույցում։

 

«Պետք է հասկանալ, որ նա միշտ այդպիսին է եղել, պարզապես հիմա ամբողջ աշխարհը տեսել է մի բան, որը, երևի, նախկինում ոչ բոլորն էին հասկանում», - ընդգծել է Ելենան: 

 

Նրան նաև հարցրել են, թե խորհուրդ ունի՞ Վլադիմիրին։

 

«Չեմ կարծում, որ որևէ երկրի նախագահն իր ընտանիքի խորհրդի կարիքն ունի»,- եզրափակել է նա:

Քաղաքականություն