ՌԴ-ին դիմակայելու համար ՆԱՏՕ-ն սառը պատերազմից ի վեր ամենախոշոր զորավարժությունը կանցկացնի

 Շուրջ 8 հազար բրիտանացի զինծառայողներ կմասնակցեն զինավարժանքներին Արեւելյան Եվրոպայի տարածքում, որոնց ժամանակ կմշակվի դիմակայությունը ենթադրական ռուսական ագրեսիային: Ինչպես ապրիլի 29-ին հաղոդում Է AP գործակալությունը, զինավարժանքները, որոնք նշանակված են ամռանը, պետք Է դառնան ամենաընդգրկուններից մեկը սառը պատերազմի ավարտի պահից:

 

 Հաղորդվում Է, որ զորավարժություններին, որոնք տեղի կունենան Ֆինլանդիայից մինչեւ Հյուսիսային Մակեդոնիա գտնվող երկրներում, Մեծ Բրիտանիայի ցամաքային զորքերի մարտիկները կմիանան ՆԱՏՕ-ի եւ 2014 թվականին ստեղծված Միացյալ Էքսպեդիցիոն ուժերին՝ Միացյալ Թագավորության հրամանատարությամբ: Դրանց մասնակցող երկրները (Մեծ Բրիտանիան, Դանիան, Իսլանդիան, Լատվիան, Լիտվան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեդիան եւ Էստոնիան) պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում: Ինչպես նշել են Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունում, նման զինավարժանքներ վաղուց Էին պլանավորվել, բայց այժմ դրանց անցկացման խթան Է ծառայել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունը: 

«Եվոպայում անվտանգությունը երեբեք ավելի կարեւոր չի եղել: Այդ վարժանքների ժամանակ մենք կտեսնենք, թե մեր զորքերն ինչպես կմիանան ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներին եւ գործընկերներին եւ Միացյալ Էքսպեդիցիոն ուժերին համերաշխության եւ հզորության ցուցադրման համար՝ սառը պատերազմի ժամանակներից ի վեր ուժերի համատեղ ամենաընդգրկուն ծավալումներից մեկի ժամանակ»,- հայտարարել Է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ղեկավար Բեն Ուոլեսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Քաղաքականություն