ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմությունը Իջևանից քայլերթով գալիս է Երևան

 Քաղաքացիներն Իջևանից քայլերթ են իրականացնում՝ դեպի Երևան։ Իջևանցիների հետ միասին քայլերթ են իրականացնում նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանը և Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը, հոգևորականներ։

 

Հիշեցնենք, որ այսօրվանից մեկնարկում է ընդդիմության պայքարի երկրորդ փուլը։ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ առաջիկայում նման երթեր կմեկնարկեն Հայաստանի այլ մարզերից ևս։

«Մի քանի օր անց մենք տարբեր ուղղություններով Երևան ժամանած մեր հայրենակիցներին կդիմավորենք մեր մայրաքաղաքի սրտում։

Իսկ մինչ այդ մենք Երևանում կիրականացնենք ամենօրյա իրազեկման երթեր։ Առաջին երթը կմեկնարկենք այսօր՝ ժամը 18։30-ին՝ Կոմիտասի պողոտայի»,- գրել է Սաղաթելյանը։

Քաղաքականություն