Քիմ Քարդաշյանը՝ Հայոց ցեղասպանության մասին
1915թ․-ի Հայոց ցեղասպանության տարելիցին է անդրադարձել ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը։
«Այսօր Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցն է։ Եկե՛ք բոլորս միասին հիշենք այդ ողբերգության 1,5 միլիոն զոհերին։ Ես այնքան հպարտ եմ, որ Ամերիկան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»,- ինստագրամյան ու ֆեյսբուքյան իր էջերում գրել է Քարդաշյանը։
Իր գրությանը կից նա օգտագործել է «ArmenianGenocide» եւ «NeverForget» հեշթեգերը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց Ցեղասպանության տարելիցի առթիվ ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձում, ինչպես նախորդ տարի, այնպես էլ երեկ օգտագործել է «Ցեղասպանություն» եզրույթը։


Նմանատիպ հոդվածներ
Բեռնատարներով և բետոնխառնիչներով փակել են Հալաբյան–Կիևյան հատվածը
«Դիմադրություն» շարժման համակիր քաղաքացիները բեռնատարներով և բետոնխառնիչներով փակել են Հալաբյան–Կիևյան հատվածը։ Այս և փո...
Հայաստանում ԱՄՆ դեսպանը Բաքու է գնում
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնը կայցելի Ադրբեջան։ Այցի ընթացքու...
Ցուցարարները փակել են Հաղթանակի կամուրջը
ՀՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչները շարունակում են իրազեկման ակցիաներ իրականացնել մայրաքաղաքի ու հանրապետության տարբեր հատվ...
Նշաններ կտեղադրվեն․ փողոցը հատող հետիոտների անվտանգությունը կբարձրացվի․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հետիոտնային անցումներում տեղեկատվական նշաններ կտեղադրվեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ...