ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանսիայում ըտրություններ են. Մակրոնը քվեարկել է

Ֆրանսիայի բնակիչներն ակտիվորեն մասնակցում են ապրիլի 24-ին երկրում մեկնարկած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը։ Գործող նախագահ Էմանուել Մակրոնը քվեարկել է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: 
 

Ապրիլի 10-ին տեղի էր ունեցել ընտրությունների առաջին փուլը, որին մասնակցող 12 թեկնածուներից երկրորդ փուլ էին անցել գործող նախագահ Էմանուել Մակրոնը` 27,84% և «Ազգային միավորման» առաջնորդ Մարին Լե Պենը` 23,15%։

Ընտրությունների երկրորդ փուլի պաշտոնական արդյունքները Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հայտարարելու է ապրիլի 27-ին կամ 28-ին։

Քաղաքականություն