ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է Ուկրաինայի զինված ուժերի ենթակառուցվածքին բարձր ճշգրտության հարվածի կադրերը
Շաբաթ օրը ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի զինամթերքով և զինատեսակներով պահեստների ոչնչացման օբյեկտիվ մոնիթորինգի կադրերը։
«Ուկրաինայի զինված ուժերի՝ դրանցում պահեստավորված զենքերով և զինամթերքով անգարները ոչնչացվել են գերճշգրիտ հրետանային զինամթերքի հարվածից»,- ասվում է նախարարության մեկնաբանության մեջ։
Նշվում է, որ թիրախի ուղղումն իրականացվել է անօդաչու թռչող սարքի հաշվարկով։






























