ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Կա-52 ուղղաթիռների անձնակազմի աշխատանքի կադրերը
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Կա-52 հարվածային ուղղաթիռները, հատուկ ռազմական գործողության շրջանակներում, հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինայի Զինված ուժերի հայտնաբերված զրահատեխնիկայի և քողարկված դիրքերին։ Շաբաթ օրը ՊՆ-ն հրապարակել է ռուսական ուղղաթիռների օդաչուների մարտական աշխատանքի օբյեկտիվ դիտարկման կադրերը։
«Մարտական առաջադրանք կատարելիս բանակի ավիացիայի օդաչուները գործել են զույգերով և հրթիռային հարվածներ հասցրել Ուկրաինայի Զինված ուժերի հայտնաբերված զրահատեխնիկայի և քողարկված դիրքերին: Ուղղաթիռի խոցման արդյունքում տանկ, հետևակի մարտական մեքենա և Ուկրաինայի զինված ուժերի ամրացված հենակետ է ոչնչացվել»,- ասվում է նախարարության մեկնաբանության մեջ։
Նշվում է, որ հատուկ ռազմական գործողության ընթացքում բանակային ավիացիան կատարում է շարասյուների ուղեկցման, զրահատեխնիկայի ոչնչացման, զորքերի, ռազմական բեռների առաքման, հատուկ գործողության շրջանակում առաջադրանքներ կատարող ստորաբաժանումների օդային աջակցություն։






























