ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայի հարավում՝ նոր կառուցվող դպրոցում, փլուզում է եղել․ փլատակների տակ մարդիկ կան
Մոսկվայում նոր կառուցվող դպրոցում փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով քաղաքացիներ են մնացել փլատակների տակ։ Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ վաղ առավոտյան Մոսկվայի հարավում։
Հորդառատ անձրեւի ժամանակ փլուզվել է նոր կառուցվող դպրոցի տանիքը։ Այս մասին գրում է ren.tv-ն և նշում, որ փլատակների տակ հայտնվել է չորս մարդ։
Նրանցից երկուսը կարողացել են փլված տանիքի փլատակների տակից ինքնուրույն դուրս գալ, երրորդը մնացել է փլատակների տակ, չորրորդ տուժածի ճակատագիրն անհայտ է:






























