ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չեռնիգովում սակրավորները գերհզոր ավիացիոն ռումբ են պայթեցրել
Չեռնիգովում սակրավորները գերհզոր ավիացիոն ռումբ են վնասազերծել։ Արկը չի պայթել, երբ ռուսները գրոհել են կամուրջը, որը կապում էր Կիևն ու Չերնիգովը։ Այս մասին հայտնում է ուկրաինական 24tv.ua-ն։
Երեկ սակրավոր-սուզանավերը հետազոտել են ռուսների կողմից ավերված Դեսնայի վրայով Չեռնիգովը Կիևի հետ կապող կամուրջը։ Պատերազմի առաջին օրերից ռուսները գնդակոծում էին Դեսնայի վրայով անցնող կամուրջը՝ Չեռնիգովը մայրաքաղաքից կտրելու համար։
«Սկզբում կամուրջը կրակում էին ականանետերից, հետո հաուբիցային հրետանուց,իսկ հետո ավիացիոն համակարգերից»,-ասել է տրանսպորտային հատուկ ծառայության ուսումնական կենտրոնի ղեկավար Անդրեյ Լագուտինը։
Այդ ռումբերից մեկը չի պայթել, այն կախված է եղել էլեկտրական սյուներից, իսկ հետո ընկել գետի ջրերը։
Պետական տրանսպորտի հատուկ ծառայության սուզորդ-սակրավորները գրեթե հպումով հայտնաբերել են 500 կիլոգրամանոց ռումբ և այն պայթեցրել տեղում, քանի որ նման արկեր տեղափոխելը վտանգավոր է։






























