Այսօր Ֆրանսիայում լռության օր է
Այսօր Ֆրանսիայում լռության օր է, որի ժամանակ արգելվում է քարոզարշավ իրականացնել՝ ապրիլի 24-ին նշանակված նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որն առաջադրվել է երկրորդ ժամկետի համար, այս օրն անցկացնելու է ծովափնյա Լե Տուկեի իր ընտանեկան տանը: Մինչդեռ նրա մրցակից, «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու, պատգամավոր Մարին Լը Պենը լինելու է Պա դե Կալեում գտնվող Հենին-Բոմոն կոմունայում, գրում է ՏԱՍՍ-ը:
Մակրոնը նախընտրական մրցավազքի երկրորդ փուլի առաջատարն է։ Նրա օգտին պատրաստ է իր ձայնը տալ ընտրողների 55,5 տոկոսը։ Նրա մրցակիցը, ըստ սոցիոլոգների, կարող է հույս դնել ձայների 44,5%-ի վրա։ Ապրիլի 10-ին կայացած առաջին փուլում Մակրոնը ստացել է ձայների 27,84%-ը, Լը Պենը՝ 23,15%-ը։






























