«Ճշմարտության հատիկ չկա»․ Պեսկովը՝ ԱՄՆ Պետդեպի հայտարարության մասին
ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, որտեղ ասվում է, իբր, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն «ապատեղեկատվություն» է տարածում Մարիուպոլի իրավիճակի մասին, ճշմարտության հատիկ չկա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում:
«Այդ հայտարարություններում ճշմարտության հատիկ չկա։ Մենք առաջարկում ենք բոլորին կողմնորոշվել այն տեղեկատվությամբ, որը երեկ տրամադրվել է պաշտպանության նախարարության կողմից, որը զեկուցել է պաշտպանության նախարար Շոյգուն (Սերգեյ,–խմբ.) նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ»,– ասել է Պեսկովը:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ վերջին երկու օրերի ընթացքում 14-16 ժամ լռության ռեժիմ է հայտարարվել, դադարեցվել են բոլոր մարտական գործողությունները, բացվել են հումանիտար միջանցքներ խաղաղ բնակիչների ելքի համար, որոնք կարող են գտնվել «Ազովստալի» տարածքում, սակայն առայժմ Մարիուպոլի գործարանից ոչ ոք դուրս չի եկել:
Ավելի ուշ, ԶԼՄ-ների տվյալներով, ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը հայտարարել է, որ ուկրաինական ուժերը դեռ պահում են Մարիուպոլը: Շոյգուի հայտարարությունն այն մասին, որ Մարիուպոլի քաղաքային մասը գտնվում է ռուսական բանակի վերահսկողության տակ, ամերիկացի պաշտոնյան ապատեղեկատվություն է անվանել:
Նմանատիպ հոդվածներ
«Նրանք մեզ տալիս են հենց այն, ինչ մենք խնդրել ենք». Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ օտարերկրյա գործընկերները սկսել են երկիր ուղարկել «հենց այն զենքեր...
«Խաղաղապահ զորախմբի ներդրումը անուրանալի է, սակայն․․»․ Փաշինյանը մանրամասնում է
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներդրումը անուրանալի է, մյուս կողմից մի շարք դրվագներում մե...
«Մենք այժմ պատերազմի մեջ ենք ամբողջ աշխարհի հետ»․ ՌԴ ՊՆ
ՌԴ ԶՈՒ Կենտրոնական ռազմական շրջանի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Ռուստամ Միննեկաևը, մեկնաբանելով Ուկրաինա...
Գլխավոր դատախազը՝ Հովիկ Աբրահամյանի առանձնատան մասին
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում այսօր՝ ապրիլի 22-ին, ՔՊ–ական պատգամավոր Արփի Դավոյանը գլխավոր դատախազին հարց ուղղեց...