ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիժնի Նովգորոդի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով
Նիժնի Նովգորոդի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով:
Հեռուստաաշտարակը հայոց եռագույնի գույներով լուսավորվել է՝ ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 20-ին եղել է Նիժնի Նովգորոդում։
ՀՀ կառավարության ղեկավարը նախ այցելել է «Գազ» մեքենաշինական ընկերության գործարան, որտեղ ձեռնարկության նախագահ Վադիմ Սորոկինի ուղեկցությամբ շրջայց է կատարել, ծանոթացել արտադրանքին:
Այնուհետև վարչապետը եղել է Նիժեգորոդյան Կրեմլում` ծաղկեպսակ դրել անմար կրակի մոտ` հարգանքի տուրք մատուցելով Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին: Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Կրեմլի արվեստի պետական թանգարանում, Զանգակատանը, Զինվորական փառքի ծառուղում և եղել Միքայել Հրեշտակապետի տաճարում:
Վարչապետն առանձնազրույց է ունեցել Նիժեգորոդյան մարզի նահանգապետ Գլեբ Նիկիտինի հետ` քննարկել տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները:
ործադիրի ղեկավարը եղել է նաև տեղի հայկական Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում` կատարել մոմավառություն:
Նիկոլ Փաշինյանը Նիժնի Նովգորոդ այցը եզրափակել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ, որի ընթացքում ՀՀ կառավարության ղեկավարն անդրադարձել է ՌԴ կատարած պաշտոնական այցի արդյունքներին, պատասխանել տարբեր հարցերի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրամայում եմ չեղարկել այդ հարձակումը․ Պուտինը՝ Շոյգույին
ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ 1478 զինյալ արդեն հանձնվել է։ Նշվում է, որ Մարիուպոլից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է․ հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ուղեկցում ավտոշարասյունը
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակությունը ժամանել է Մոսկվա։ Ռուսական լրատվականները տեսանյո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները նոր տեսակադրեր են հրապարակել Քարագլխից
Ադրբեջանցիները նոր տեսանյութ են հրապարակել Քարագլխից, որում երևում է ադրբեջանական զինուժի նոր դիրքերը ռուս խաղաղապահների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Սոմալի» գրոհային գումարտակը Մարիուպոլից դուրս է գալիս
Բացառիկ կադրեր Մարիուպոլից «Սոմալի» գրոհային գումարտակի տանկային շարասյունի ելքից։ Նման վերնագրմամբ տեսանյութ է հրապարակ...