Հասարակություն
Ովքեր են Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած տղաները և ինչ են ուզում․ Անի Կաղինյանը մանրամասնում է
Unknown
477 դիտում
| Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս տղաներն Ազատության հրապարակում նստել են հացադուլի: Նրանք երկուսն էլ ծառայել են Հայկական բանակում, մասնակցել են 44-օրյա պատերազմին մեկը` որպես սպա, մյուսը` շարքային: Անցել են պատերազմի դժոխքով և վերադարձել: Երկուսը ունեն փայլուն կրթություն, հիմա աշխատում են ՏՏ ոլորտում, բավական բարձր աշխատավարձ են ստանում: Հիմա շատերդ կմտածեք՝ ինչի՞ են այս տղաները նստել հացադուլի: Երեկ երկար զրուցեցի նրանց հետ նպատակը` իրենց ոլորտի աշխատողներին և երիտասարդներին սթափեցնելն է, նրանք գտնում են, որ ՏՏ ոլորտի երիտասարդները դա միջին խավն է, որը պետք է իր կոնկրետ ասելիքը և անելիքը ունենա մեր երկրում ստեղծված այս պատային իրավիճակի համար, որ հայրենիքը դա բարձրագույն արժեք է և բոլորը պետք է մասնակից լինեն առաջացած խնդիրների լուծման գործընթացներում: Նրանք կդադարեցնեն իրենց հացադուլը, եթե ՏՏ ոլորտի աշխատողների մի ստվար զանգված համախմբի իրենց շուրջ և մասնակից դառնա ՀՀ, ԱՀ ծառացած խնդիրների լուծման հարցի շուրջ: Հարգելի ՏՏ ոլորտի երիտասարդներ մոտեցեք և խոսեք տղաների հետ, ձեր կարծիքը ասեք: Հնարավորինս թող շուտ դադարեցնեն տղաները հացադուլը, խնայենք նրանց առողջությունը, տեղից մեր զոհերը շատ են»: |
Նմանատիպ հոդվածներ
«Ալամ աշխարհի ադրբեջանցիները կհավաքվեն «դժբախտ, դժգույն քաղաք» Շուշիում»․ Ոսկան Սարգսյան
Unknown
268
Օգտագործում են իրական բանկերի լոգոտիպեր․ ինչպես են խաբում մարդկանց և գումարներ շորթում
Unknown
174
Ինչու է Գյումրու ակադեմիական վարժարանի բակից հանվել Գարեգին Նժդեհի արձանը
Unknown
1 րոպե
471
«Լռելն այլևս անհնար է». զոհված զինծառայողների ծնողները հայտարարություն են տարածել
Unknown
656
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
737
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
599
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
621
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
384