Մեդվեդևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվել

«Եդինայա Ռոսիա»-ն հայտարարել է ՌԴ Պետդումայում կուսակցական խմբակցության կեղծ կայքի հայտնվելու մասին, որը հրապարակել է Մեդվեդևի խոսքերն այն մասին, որ ռուսական օդատիեզերական ուժերը պատրաստվում են ոչնչացնել Starlink արբանյակները։ Այս մասին գրում են ռուսական թելեգրամ ալիքները։ 

 

Խմբակցությունը դիմել է Ռոսկոմնադզորին՝ կայքը արգելափակելու պահանջով։

 

Ավելի վաղ կեղծ կայքում հայտարարություններ էին հայտնվել Դմիտրի Մեդվեդևի անունից, թե  նա, իբր, ասել էր, որ ռուսական օդատիեզերական ուժերը պատրաստվում են ոչնչացնել Starlink արբանյակային համաստեղությունը, որի օգնությամբ նրանք ուղղել և կարգավորել են ճշգրիտ կրակը «Մոսկվա» հածանավի վրա:

 

Նշվում է, որ կեղծ հայտարարությունն արագ տարածվեց ուկրաինական լրատվամիջոցների կողմից՝ մասնավորապես, Գերաշչենկոն հրապարակման հայտնվելուց ընդամենը մի քանի րոպե անց իր կայքում հրապարակեց Մեդվեդևի խոսքերը, ինչը ենթադրում է, որ կայքի հայտնվելը ուկրաինական կողմի մասնակցությամբ կազմակերպված սադրանք է։

 

Հիշեցնենք, որ այս շաբաթ Սև ծովում խորտակվել էր ռուսական «Մոսկվա» հածանավը, որը Forbes-ի հաշվարկով  արժեր մոտ 750 միլիոն դոլար:
 

 

Քաղաքականություն