ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մխիթարյանի գոլն օգնեց «Ռոմային» բարձրանալ 5-րդ հորիզոնական
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ա Սերիայի 31-րդ տուրի խաղում խփեց իր երրորդ գոլն ընթացիկ առաջնությունում և օգնեց իր թիմին արտագնա հաղթանակ տանել «Սամպդորիային» (1:0):
Իտալական մամուլում նախօրեին հնչել է, որ Ժոզե Մոուրինյոն մտադիր է ամռանը զգալիորեն փոխել թիմի կազմը, սակայն 7 խաղացողներ համարվում են անձեռնմխելի, հաղորդում է La Gazetta dello Sport-ը։
Այնտեղ ասվում է, որ պորտուգալացի մասնագետը չի ցանկանում բաց թողնել Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, դարպասապահ Ռույ Պատրիսիոյին, պաշտպաններ Լեոնարդո Սպինացոլային և Քրիս Սմոլինգին, կիսապաշտպաններ Սերխիո Օլիվեյրային և Լորենցո Պելեգրինիին, հարձակվող Թամմի Աբրահամին։
«Ռոման» Մխիթարյանի հաղթական գոլի շնորհիվ վաստակեց 54 միավոր, շրջանցեց «Ատալանտային» և այժմ զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։