ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գարիկ Սարգսյանը մեծ շուքով, քեֆ-ուրախությամբ նշել է Վեդիում տարած հաղթանակը
Մինչ երկրում տագնապային տրամադրություններ են, հայ-ադրբեջանական սահմանը վտանգված, Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստում երկու օր առաջ գուժում էր, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ծանր վիճակ է ստեղծվել, նոր էսկալացիայի, էթնիկ զտման վտանգ կա, նորընտիր համայնքապետ Գարիկ Սարգսյանը երեկ մեծ շուքով նշել է Վեդիի առումը, գրում է Hraparak.am-ը։
Լրատվամիջոցը հայտնում է, որ մարզի ռեստորաններից մեկում հավաքել է կուսակցական եւ մարզային ակտիվին ու մի լավ քեֆ-ուրախություն կազմակերպել։
Ըստ լրատվականի՝ տեսանյութն իր էջում հրապարակել է Մխչյան գյուղի ՔՊ-ական ղեկավարը, որն արդեն հեռացրել է այն իր էջից։
Auroranews-ը զանգահարեց Վեդիի համայնքապետարան, ընդունարանի աշխատակիցը որոշակի ճշտումներ կատարելուց հետո հաստատեց լուրը․ «Այո՝ նշել են, մեծ շուքով նշել են»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադրեր Փառուխից. ռուս խաղաղապահների աշխատանքը
«Մեր խաղաղապահները շարունակում են կատարել հրամանատարության կողմից առաջադրված խնդիրները», - այս մասին ասվում է ՌԴ ՊՆ-ն տա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսական թևավոր հրթիռի կողմից Նիկոլաև քաղաքի մարզային պետական վարչակազմի շենքի խոցման պահը
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է Ուկրաինայի Նիկոլաև քաղաքի մարզային պետական վարչակազմի շենքի ուղղությա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինական պատվիրակությունը երեք ժամ տևած զրույցից հետո լքել է բանակցային գոտին
Ուկրաինական պատվիրակությունը Ռուսաստանի ներկայացուցիչների հետ երեք ժամ տեւած զրույցից հետո լքել է բանակցային գոտին՝ «Մեն...
Ցանկացած ներխուժում Հայաստանի տարածք կարժանանա մեր ԶՈՒ պատասխանին․ հայտարարություն՝ Իրանից
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի էլիտար զորամիավորումը` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ),...