Առևանգվել են arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիրը և թղթակիցը
Առևանգվել են arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիրը Մարատ Եգանյանը և կայքի թղթակից Անդրանիկ Հակոբյանը։ Արայիկ Հարությունյանի անմիջական հրամանով կայքի աշխատակիցներն առևանգվել են, մասնավորապես, վերջին շրջանում բարձրաձայնված խնդրահարույց տեղեկությունների անդրադարձի պատճառով։ Խախտելով զանգվածային լրատվության մասին ԱՀ օրենքը կայքի գլխավոր խմբագիրը և թղթակիցը առևանգվել են առանց որևէ պարզաբանման։
Այս մասին տեղեկանում ենք arcakh24.info լրատվական կայքից։
Ժամեր անց Մարատ Եգանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հարգելի ընկերներ, քանի որ չափազանց շատ են ինձ ուղղարկողված հաղորդագրությունները, այս պահին, չեմ կարող բոլորին պատասխանել անձամբ: Ուստի ստիպված եմ այսպես տեղեկացնել, որ այս պահին արդեն գտնվում եմ մեր տանը: Իսկապես տեղի է ունեցել առևանգում ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցների մասնակցությամբ` արայիկ հարությունյանի անմիջական ցուցումով (այլ խոսք չեմ գտնում):
Վաղն առավոտյան մանրամասն կտեղեկացնեմ Ձեզ այն ամենի մասին, թե ինչը է տեղի ունեցել»:
[5347040da6a95d0382a4b8f21f85573a.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Հրապարակվել է 2021 թվականին ամենամաքուր և ամենաաղտոտված օդ ունեցող երկրների վարկանիշային ցանկը
Հրապարակվել է 2021 թվականին ամենամաքուր և ամենաաղտոտված օդ ունեցող երկրների վարկանիշային ցանկը: Անցյալ տարի գրեթե ո...
Հնարավորություն տվեք մարդկանց պարբերաբար ինքնապաշտպանության գործնական դասընթացների մասնակցել. Հակոբ Կարապետյան
«Ես շուտով 40 տարեկան կդառնամ (եթե բախտս բերի)։ Բանակից զորացրվել եմ 2006-ին՝ շուրջ 16 տարի առաջ։ Ծառայության ընթացքում...
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ ե...
Հունական Կորֆու կղզում պղծել են ծովակալ Ֆյոդոր Ուշակովի հուշարձանը. Հունաստանում ՌԴ դեսպանատուն
Հունական Կորֆու կղզում վանդալները ներկ են լցրել ծովակալ Ֆյոդոր Ուշակովի հուշարձանի վրա։ Ավելի ուշ Հունաստանում ՌԴ դեսպան...