Քաղաքականություն

Կանադայի պատվիրակությունն «ուղղումներ» է մտցրել ՌԴ բանաձեւում

Կանադայի պատվիրակությունն «ուղղումներ» է մտցրել ՌԴ բանաձեւում
ՄԱԿ-ում Կանադայի առաքելությունը տարածել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյայի նամակի պատճենը՝ Ուկրաինային մարդասիրական օգնության վերաբերյալ Ռուսաստանի առաջարկած…

ՄԱԿ-ում Կանադայի առաքելությունը տարածել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյայի նամակի պատճենը՝ Ուկրաինային մարդասիրական օգնության վերաբերյալ Ռուսաստանի առաջարկած բանաձեւի նախագծով, տեղեկացնում է BBC-ն: 

 

[f8bde3ac7d3e95bca7a6c1b4f879010a.jpg]

 

Տեքստում կանադացի դիվանագետներն իրենց ուղղումներն են մտցրել. «Ինչպես համաշխարհային հանրության մյուս անդամները, մենք խորապես մտահոգված ենք [մարդասիրական իրավիճակի] վատթարացմամբ» նախադասության փոխարեն առաջարկվել է գրել․ «Մենք խորապես մտահոգված չենք [մարդասիրական իրավիճակի] վատթարացմամբ, քանի որ դրա սկզբնապատճառը մենք ենք»: Լուսանցքներում բազմաթիվ այլ դիտողություններ են գրվել՝ խնդրելով բացատրություն տալ ծննդատան, բնակելի շենքերի և այլ վայրերի գնդակոծության մասին։

 

Ռուս դիվանագետները չեն գնահատել կատակը։ Նրանք կանադացիների թվիթն անվանել են «ռուսաֆոբ զրպարտություն» և «մանկապարտեզի մակարդակի դիվանագիտություն»:

 

[b41137d56cbb5e44dfdd297e577a84e5.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250