Նիկոլ Փաշինյանը Չարենցավանում է. ներկա է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարին

Չարենցավանում այսօր` մարտի 19-ին,  ընթանում է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը:

Եզրափակիչ փուլին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար  Վահրամ Դումանյանը, փոխնախարար Կարեն Գիլոյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

 

Hraparak.am  կայքն էլ հայտնում է, որ միջոցառումը տեղի է ունենում Չարենցավանի նորակառույց մարզադպրոցում։ Փաշինյանի այցի կապակցությամբ ուժեղացված հսկողություն է իրականացվում այդ տարածքում։ 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում նշել է, թե գաղափարը, որի մասին խոսում էին ամիսներ առաջ, հիմա իրագործվել են։ Տեղեկացրել, որ «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարերը լինելու է շարունակական՝ հույս հայտնելով, որ ամեն տարի մասնակիցների թիվը կավելանա։

«Այս մրցաշարերը մեզ համար ունեն կարևոր նպատակներ, որովհետև օգնում են, որ կառավարության ծրագրում արձանագրված ռազմավարական նպատակները կյանքի կոչվեն, և մենք ջանքեր գործադրենք մեր ռազմավարական նպատակների իրագործման ուղղությամբ, այն է՝ առողջ ապրելակերպի խթանում, սպորտի զարգացում։ Ճիշտ է մեր մրցաշարևերը սիրողական բնույթ ունեն, բայց սիրողական սպորտի մասսայականությունն է, որ հաջողություններ է բերում պրոֆեսիոնալ սպորտում»,-ասել է նա։

Քաղաքականություն