Ուկրաինայի ԳՇ-ն հայտնել է, թե Գյումրու 102-րդ ռազմաբազայից ստորաբաժանումներ կտեղափոխվեն Ուկրաինա
Նախատեսվում է Ուկրաինա տեղափոխել Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայից մի քանի ստորաբաժանումներ: Նման հայտարարություն է արել Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը:
«Շարունակելով ռազմական գործողություններին մասնակցող առանձին ստորաբաժանումների մարտունակությունը վերականգնելու փորձերը՝ Ռուսաստանի Դաշնության ռազմական ղեկավարությունը նախատեսում է Ուկրաինայի տարածք տեղափոխել Հայաստանի 102-րդ ռուսական ռազմաբազայից որոշ ստորաբաժանումներ»,- նշվում է հայտարարությունում:
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը այս առնչությամբ որևէ հաղորդագրություն չի տարածել:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական կողմի ուղիղ միջամտությամբ Արցախում կրկին գազամատակարարումը դադարեցվել է. Արցախի տեղեկատվական շտաբ
Արցախի հանրապետությունում կրկին գազամատակարարումը դադարեցվել է: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբ-ը: «Հ...
Կեսգիշերին սկսվել է Ռադիո Jazz FM-ի հեռարձակումը
Այսօր՝ 00:00-ին, Երևանում 106.9 հաճախականությամբ սկսել է հեռարձակվել Ռադիո Jazz FM-ը:
Ադրբեջանցիների շարժը կասեցվել է. Արցախի տեղեկատվական շտաբ
Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայ...
Արցախի ՊԲ-ն հայտնել է ադրբեջանական սադրանքի հետևանքով այսօր զոհված հայ զինծառայողների անունները
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ մարտի 25-ին Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների,...