
Netflix-ը նորից կցուցադրի «Ժողովրդի ծառան» ԱՄՆ-ում

Ամերիկյան Netflix սթրիմինգային ծառայությունը օգտատերերին տեղեկացրել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ «Ժողովրդի ծառան» սերիալը կրկին հասանելի կլինի ԱՄՆ-ում։ Այս մասին գրում է Kp.ru-ն:
«Դուք խնդրել եք դա, և այն վերադարձել է: «Ժողովրդի ծառան» վերադարձել է Netflix ԱՄՆ-ում»,- ասվում է ծառայության Twitter-ի գրառման մեջ:
Հիշեցնենք, որ ուկրաինական «Ժողովրդի ծառան» սերիալը թողարկվել է 2015թ.-ին: Սյուժեն կառուցված է պատմության ուսուցիչ Վասիլի Պետրովիչ Գոլոբորոդկոյի շուրջ, ով առաջադրել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում։ Քաղաքական կատակերգությունը դարձել է ուկրաինական հեռուստատեսության ամենաբարձր վարկանիշ ունեցող սերիալը։ 2015-ից 2019 թվականները եղել են երեք եթերաշրջաններ: Գլխավոր դերը կատարել է Վլադիմիր Զելենսկին։