Չեխիայում նախազգուշացրել են. ռուսական նավթի դեմ պատժամիջոցները կարող են «ծնկի բերել ԵՄ-ին»

Չեխական Časopis argument-ի սյունակագիր Իլոնա Շվիգլիկովան իր հոդվածում գրել է, որ Եվրամիությանը մատակարարվող ռուսական նավթի դեմ հիպոթետիկ պատժամիջոցները կարող են զգալի վնաս հասցնել եվրոպական երկրների տնտեսություններին։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
 

Նա կասկած է հայտնել, որ Եվրոպան կարող է առանց ցավի փոխարինել Ռուսաստանի Դաշնությունից մատակարարումները։
 

«Այս դեպքում կմնա միայն վիճել, թե նավթի աստղաբաշխական գները ծնկի կբերե՞ն տնտեսությունը, թե՞ տնտեսական ճգնաժամն այնքան խորը կլինի, որ զգալիորեն կնվազեցնի նավթի պահանջարկը», - ասում է հեղինակը:
 

Նրա կարծիքով, նման սցենարը միանգամայն հնարավոր է, եթե Մոսկվայի դեմ սահմանափակումների ներդրմամբ ԵՄ-ը չկարողանա ապահովել նավթի մատակարարումները այլ երկրներից։ Միաժամանակ ԵՄ անդամ երկրները ռազմավարական պաշարների պակաս ունեն։

Քաղաքականություն