Հասարակություն
Wildberries-ը ներքին հետաքննություն է սկսել
Wildberries-ը ներքին հետաքննություն է սկսել ծառայության աշխատանքում խնդիրների վերաբերյալ օգտատերերի զանգվածային բողոքներից հետո, հայտնում են ընկերությունից:
Երկուշաբթի և երեքշաբթի առցանց մանրածախ խանութների հաճախորդները զանգվածաբար բողոքել են հավելվածի և ծառայության կայքի աշխատանքի հետ կապված խնդիրներից:
«Ընկերությունը 2022 թվականի մարտի 14-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ներքին հետաքննություն է սկսել։ Միջադեպի հետևանքով բջջային հավելվածների և կայքի աշխատանքում սխալներ են հայտնվելն»,–ասված է Wildberries-ի հաղորդագրության մեջ:
Ընկերությունը պարզաբանել է նաև, որ հետաքննության արդյունքում գործի նյութերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին։
Հավելենք, որ այս պահին էլ դեռևս բջջային հավելվածում խափանումներ կան։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն. ՀՀ ՄԻՊ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գիշեր-ցերեկ աշխատել եմ, 140 կգ-անոց տղա էի, դարձել էի 85 կգ. Գագիկ Ծառուկյան
Հռոմի պապը ԱՄՆ-ում թեմի առաջնորդ է նշանակել նախկին անօրինական ներգաղթյալի
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրանցի սահմանազատված հատվածում եկեղեցու օծումը խորհրդանշական է. Նիկոլ Փաշինյան
5.0