
Wildberries կայքի և հավելվածի աշխատանքում առկա սխալների թիվը երեք անգամ նվազել է. ընկերություն

Մարտի 16-ի դրությամբ Wildberries կայքի և հավելվածի աշխատանքում առկա սխալների թիվը երեք անգամ նվազել է: Այս մասին գրում է ТАСС-ը:
«IT մասնագետները վերականգնել են կայքի հիմնական գործիքակազմը»,- հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Երկուշաբթի և երեքշաբթի առցանց մանրածախ խանութների հաճախորդները զանգվածաբար բողոքել են հավելվածի և ծառայության կայքի աշխատանքի հետ կապված խնդիրներից:
«Ընկերությունը 2022 թվականի մարտի 14-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ներքին հետաքննություն է սկսել։ Միջադեպի հետևանքով բջջային հավելվածների և կայքի աշխատանքում սխալներ են հայտնվել»,–ասված է Wildberries-ի հաղորդագրության մեջ:
Ընկերությունը պարզաբանել է նաև, որ հետաքննության արդյունքում գործի նյութերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին։
Հավելենք, որ այս պահին էլ դեռևս բջջային հավելվածում խափանումներ կան։