
Պուտինը հայտարարել է, որ Դոնբասի բնակիչները ութ տարի ենթարկվել են ցեղասպանության

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Դոնբասի բնակիչները ութ տարի ենթարկվել են ցեղասպանության։
«Մենք հասել ենք դժվար ժամանակի, երբ մեր զինված ուժերը հատուկ ռազմական գործողություններ են իրականացնում Ուկրաինայում և Դոնբասում, հիշեցնեմ, որ դրա հենց սկզբում՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան, ես հրապարակավ և բացահայտ նշեցի պատճառները, իսկ Ռուսաստանի գործողությունների հիմնական նպատակն է օգնել մեր ժողովրդին Դոնբասում, որը, գրեթե, ութ տարի ամենաբարբարոսական մեթոդներով` շրջափակում, լայնածավալ պատժիչ գործողություններ, ահաբեկչություններ և անընդհատ հրետանային ռմբակոծություններ ենթարկվում էր իրական ցեղասպանության»,- ասել է Պուտինը Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների սոցիալ-տնտեսական աջակցության վերաբերյալ հանդիպման ժամանակ։
Պուտինի խոսքով՝ Կիևը ութ տարի անտեսել և սաբոտաժ է արել Մինսկի համաձայնագրերը, իսկ 2021 թվականի վերջին հրապարակավ հրաժարվել դրանք իրականացնել։
«Կիևի իշխանությունները այս տարիների ընթացքում ոչ միայն անտեսեցին, սաբոտաժի ենթարկեցին ճգնաժամի խաղաղ կարգավորման Մինսկի միջոցառումների փաթեթի իրագործումը, այլև անցած տարեվերջին նրանք հրապարակայնորեն հրաժարվեցին այն իրականացնել»,- ասել է ՌԴ նախագահը։