Պարզվել է, թե ինչու է Քաղցրաշեն գյուղում ծորակներից կապույտ ջուր հոսել. shamshyan.com

Ոստիկանության Արարատի մարզային վարչության՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ, 2 օր է, հսկայածավալ ու բազմակողմանի աշխատանքների արդյունքում պարզել են մարտի 13-ին Քաղցրաշեն գյուղի մի քանի տներում ում և ինչի հետևանքով է խմելու ջուրն աղտոտվել:
 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը՝ կեսօրին Արտաշատի ոստիկանները խմելու ջրերն աղտոտելու կասկածանքով ոստիկանության Արտաշատի բաժին են բերման ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 19-ամյա Աղասի Ո.-ին, ով փաստերի ճնշման տակ, այնուհետև ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում խոստովանել է, որ մարտի 13-ին ինքը խմելու ջրի ծորակին է միացրել պոլիէթիլենային խողովակը, որպեսզի իրեն պատկանող բեռնատարի վրա ամրացրած մեկ տոննա կշռով տարայի մեջ ջուր լցնի՝ բուժանյութի փոշին ջրին խառնելու նպատակով: Սակայն ջուրը կտրվել է և իր անփութության հետևանքով տարայի մեջ գտնվող բուժանյութը պոլիէթիլենային խողովակատարով անցել է խմելու ջրի գլխավոր ջրատար, որտեղից էլ այն հոսել է մի քանի տների ծորակներից:
 

Ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան, մեկ տոննա կշռով ցիստեռնը, որը տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
 

Աղասի Ո.-ն բաց է թողնվել:
 

Ոստիկանության Արտաշատի բաժնում հետաքննությունը շարունակվում է:
 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարտի 13-ին, ժամը 19։00-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ էր ստացվել, որ Քաղցրաշեն գյուղի Պռոշյան փողոցի մի քանի տների ծորակներից կապույտ ջուր է հոսում։ 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն