Ինչից են անկել անգղներն ու յագուարը. Կենդանաբանական այգու պարզաբանումը

Համաձայն սևագլուխ անգղի ախտաբանաանատոմիական դիահերձման արդյունքների եզրակացության, հայտնաբերված պատկերը առավել բնորոշ է սուր թունավորմանը: 
 

Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Կենդանաբանական այգուց՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են անկել անգղները ու յագուարը: 

Պատասխանում նաեւ ասվում է. «Թռչնի բարձր բտվածությունը ու արտահայտված փոփոխությունները մարսողական խողովակում և լյարդում վկայում են շատ արագ զարգացող պրոցեսի մասին»: 


Սպիտակագլուխ անգղի դեպքում եզրակացությունը հետևյալն է՝ «թռչնի մոտ զարգացել է քրոնիկական թունավորում, որը հանգեցրել է էնտերիտի, կոլիտի, ինչպես նաև հեպատիտի և նեֆրիտի զարգացմանը: Զարգացող երիկամային անբավարարությունը հանգեցրել է թռչնի անկմանը: Թույնի բնույթը լաբորատորիայում առկա պայմաններում հնարավոր չէ պարզել»: 

Յագուարի դեպքում ըստ կլինիկական ախտորոշման՝ անհայտ ծագման թոքաբորբ: Հյուսվածքաբանական ախտորոշում՝ թոքի տարածուն նեկրոտիկ, աբսցեսավորվող թոքաբորբ: Տոքսոպլազմոզ՝ դրական»:

Քաղաքականություն