Իլոնային ավելի շատ եմ սիրում․ Կադիրովը Դուրովին խնդրել է փոխել Մասկի անունը թելեգրամում

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram ալիքում դիմել է մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովին՝ խնդրելով ուղղել ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի ալիքի անունը՝ դրանում Իլոնին փոխելով Իլոնա անվանվամբ։ 


Telegram-ի թիմը Մասկի համար ալիք է գրանցել մեսենջերում, որը կոչվում է Elonas's voice messager (Ilona's voice messenger), Twitter-ում հայտնել է մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը։

 

«Դուրով, բրավո, բայց ես Իլոնային ավելի շատ եմ սիրում, քան Էլոնային: Մի փոքր ուղղեք, խնդրում եմ», - գրել է Կադիրովը:

 

 

Հիշեցնենք, որ վերջին  օրերին համացանցում ակտիվ քննարկվում է SpaceX, Tesla եւ SolarCity ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի մեկնաբանություններն ու մոտեցումները Ուկրաինայում կատարվող իրադարձություններին։ 

 

Մասկը վիրտուալ բանավեճի մեջ է գտնվում մի շարք հայտնի գործարարների և պաշտոնյաների հետ, ովքեր աջակցում են Ռուսաստանին։ Նման մի իրավիճակ է ստեղծվել երեկ, երբ Մասկը բանավիճել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ, ում պատասխանել է, որ պատրաստ է ձախ ձեռքով ծեծել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ 


Հիշեցնենք, որ Մասկը Վլադիմիր Պուտինին մենամարտի մարտահրավեր էր նետել՝ հանուն Ուկրաինայի: Դրանից հետո տարբեր ռուսաստանցի պաշտոնյաներ, այդ թվում՝ Կադիրովը, սկսել են պատասխանել նրան Twitter-ում։

Կադիրովը գրել է, որ Իլոնը (որին նա արհամարհանքով անվանել էր Իլոնա) պետք է հատուկ վերապատրաստում անցնի Չեչնիայում, որպեսզի պատրաստ լինի Պուտինի հետ մենամարտին։

Դրան Մասկը բառացիորեն պատասխանել է. «Եթե Պուտինը վախենում է կռվելուց, ես պատրաստ եմ օգտագործել միայն իմ ձախ ձեռքը, չնայած՝ ձախլիկ չեմ»:

Բացի այդ, Մասկը Կադիրովի գրառումից հետո Twitter-ում վերանվանվել է «Իլոնա Մասկ»։

Քաղաքականություն