
«Ինչի՞ նեղվեմ, խռովեմ, իմ համար բա՞ն ա փոխվում. Մելիքսեթ Պողոսյանը՝ Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատման մասին

«Հրապարակ» օրաթերթը գրում է․«Նեղվե՞լ եք, որ Ձեզ՝ պատերազմով անցած հրամանատարիդ, ազատեցին Սյունիքի մարզպետի պաշտոնից՝ փոխարինելով վարչապետի անհայտ օգնականով․ հարցրինք Մելիքսեթ Պողոսյանին։ Մեր զանգի պահին նա շտապում էր մարզպետարան՝ նոր մարզպետի ներկայացման արարողակարգին։
«Ինչի՞ նեղվեմ, խռովեմ, իմ համար բա՞ն ա փոխվում՝ պաշտոնի լինես, պաշտոնի չլինես։ Ես, սիրելով իմ պետությունը, իմ երկիրն ու ժողովուրդը, միշտ դժվար դաշտում եմ հայտնվել, դուք իմ կենսագրությունն իմանալով՝ էդ հարցը չպիտի տայիք»։
Փաստորեն, իշխանությունը չհարգեց Ձեր կենսագրությունը։ «Եկեք ուրիշ բաներ չխոսենք, իմ տեսակը դա է, ես մինչեւ վերջին շունչ կարողանամ, օգնելու եմ էլի։
Իսկ ինքն էլ գլուխ կհանի, ինձնից երիտասարդ ա»։ Դուք է՞լ եք կարծում, որ երիտասարդ լինելն առավելություն է։ «Դե, ժամանակը ցույց կտա, մենք ասենք իրեն առողջություն, հաջողություն, որ կարողանա էս հոգսերը տանի փառքով-պատվով»։
Իսկ ճի՞շտ է, որ նշանակվելու եք պաշտպանության նախարարի խորհրդական։ «Հլա ես որոշում չեմ կայացրել, բուժվելու խնդիր ունեմ, կորոշենք, կծառայենք։ Էդ տեսակը չենք, որ հանգիստ նստենք»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։