Արգելվել է լյուքս դասի մեքենաների արտահանումը ՌԴ, պատժամիջոցներ՝ Տիգրան Խուդավերդյանի, Աբրամովիչի նկատմամբ. մանրամասներ

Մանրամասներ են հայտնի դարձել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 4-րդ փաթեթի վերաբերյալ:

Այս անգամ պատժամիջոցների թիրախում կլինեն ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները (Ռոսօբորոնէքսպորտ, ԲԸ «Ռուսական ուղղաթիռներ» և այլն), սահմանափակումներ են մտցվում Ռուսաստանի հետ երկաթի և պողպատի առևտրում: 

 

Պատժամիջոցներ են սահմանվում «Ռոսնեֆտ», «Տրանսնեֆտ» և «Գազպրոմնեֆտ» էներգետիկ ընկերությունների դեմ։
Արգելվել են Ռուսաստանի էներգետիկայի ոլորտում ներդրումները, բացառությամբ ատոմային էներգետիկայի։
 

Արգելվում է Ռուսաստան մատակարարել շքեղ ապրանքներ, այդ թվում՝ 50 հազար եվրոյից թանկ, լյուքս դասի մեքենաներ։

Բացի դա, անձնական պատժամիջոցներ են սահմանվել օլիգարխ Ռոման Աբրամովիչի, Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստի, Ռուսաստանի արդյունաբերողների միության ղեկավար Շոխինի, «Ռոսօբորոնէքսպորտի» ղեկավար Միխեևի նկատմամբ։

Նաև, հաղորդվում է, որ պատժամիջոցների տակ են հայտնվել նաև «Կամազ» մեքենաշինական ընկերությունը և «Յանդեքս»-ի գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը։

Քաղաքականություն