
Զելենսկին պահանջներ է ներկայացրել Microsoft-ին

Microsoft, Oracle և SAP տեխնոլոգիական ընկերությունները պետք է դադարեցնեն Ռուսաստանում արտադրանքի աջակցությունը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Զելենսկին Twitter-ում ասել է, որ «այլևս չի կարող լինել կիսատ լուծումներ կամ կիսատ տոն», կա «միայն սև ու սպիտակ, բարի և չար»: Նա Microsoft-ին, Oracle-ին, SAP-ին կոչ է արել «դադարեցնել պատերազմը»։ Ռուսաստանում արտադրանքի շարունակական աջակցությունը կլինի «աջակցություն ագրեսորին», ասել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ ամերիկյան Microsoft ընկերությունը որոշել է դադարեցնել Ռուսաստանում ապրանքների և ծառայությունների վաճառքը՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին։