Զգուշավորության կոչ՝ Արցախի քաղաքացիներին. հրդեհի 2 դեպք է գրանցվել, պատճառը գազի բալոնի պայթյունն է
Հարգելի հայրենակիցներ
Բնական գազի մատակարարման բացակայության պատճառով, այս օրերին ԱՀ քաղաքացիների մեծ մասը կենցաղում օգտագործում են գազի բալոններ, որոնք հրդեհավտանգության տեսակետից՝ շատ վտանգավոր են:
ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում արդեն գրանցվել է հրդեհի 2 դեպք, որոնց առաջացման պատճառը գազի բալոնի պայթյունն է: Բարեբախտաբար 2 դեպքում էլ լուրջ վնասներ չեն գրանցվել:
Բնակարաններում գազի բալոնի պայթյունը արտակարգ իրավիճակ է, որը կարող է հանգեցնել շատ լուրջ հետևանքների, հատկապես, եթե բալոնի մոտ այլ ապրանքներ կան:
Նման արտակարգ դրությունը կարող է հանգեցնել ոչ միայն գույքի ոչնչացման, այլև՝ խլել մարդկային կյանքեր։
Մետաղական բալոնների խնդիրն այն է, որ չափազանց դժվար է վերահսկել դրանցում գազի մակարդակը։ Պայթյունի պատճառ է նաև այն, որ բալոնում գազի հարաբերակցությունը չի համապատասխանում նորմերին։
ՆԳ նախարարությունը հորդորում է ԱՀ քաղաքացիներին
Անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից խուսափելու և դժբախտ ելքով պատահարները բացառելու նպատակով՝ խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները:
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի այլընտրանքային ճանապարհը չի փլուզվել. մարզպետարանից մանրամասներ են ներկայացնում
«Սյունիքի այլընտրանքային՝ Տաթև-Աղվանի, ճանապարհի որևէ հատվածում փլուզում տեղի չի ունեցել՝ քարաթափում է եղել Խոտ-Որոտան ն...
Սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն. առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մարտի 12-13-ը, 16-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-15-ն առանձին շրջաններո...
Դիլիջանի թունելում էլեկտրահաղորդման հետ կապված տեխնիկական վթար է եղել
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 12-ին՝ ժամը 10:45-ի դրությամբ, Դիլիջանի թունելի լուսավորու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Այսպես է իրականացվում Իրպեն քաղաքից տարհանումը
Իրավիճակն Ուկրաինայում. ահա այսպես է ընթանում ավերված եւ գնդակոծվող Իրպեն քաղաքից քաղաքացիների տարհանումը: [9...