Սյունիքի այլընտրանքային ճանապարհը չի փլուզվել. մարզպետարանից մանրամասներ են ներկայացնում
«Սյունիքի այլընտրանքային՝ Տաթև-Աղվանի, ճանապարհի որևէ հատվածում փլուզում տեղի չի ունեցել՝ քարաթափում է եղել Խոտ-Որոտան նոր կառուցվող ճանապարհին, որտեղ ներկայում ճանապարհի ծրագրի կառուցման հողային աշխատանքներ են կատարվում և նման դեպքերը բնական են։ Աշխատանքներ են տարվել փլուզված զանգվածը հեռացնելու ուղղությամբ եւ Խոտ-Որոտան ճանապարհն արդեն բաց է և երթևեկելի»,
- այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասացին Սյունիքի մարզպետարանից, հավելով, որ այսօր «Հրապարակ» կայքը նյութ է հրապարակել ըստ որի «Սյունիքի այլընտրանքային ճանապարհը փլուզվել է», հարկ են համարում նաեւ պարզաբանել, որ Սյունիքի այլընտրանքային՝ Տաթև-Աղվանի, ճանապարհի որևէ հատվածում փլուզում տեղի չի ունեցել։
Տեսանյութում պատկերված քարաթափումը տեղի է ունեցել Խոտ-Որոտան նոր կառուցվող ճանապարհին: Նշված` Խոտ-Որոտան ճանապարհահատվածի ամբողջական կառուցումն ու ասֆալտապատումը նախատեսված է աշնանը։
[64a8d4fa43c5ad23b1e809faa693baea.jpg]
[3efcd9f9019a0ee8a55322777855dcc1.jpg]
[ee8ff60ffccb18f314389be29aed7c78.jpg]
[997fed995f84d1d4ff0697a73104d530.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն. առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մարտի 12-13-ը, 16-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-15-ն առանձին շրջաններո...
Զգուշավորության կոչ՝ Արցախի քաղաքացիներին. հրդեհի 2 դեպք է գրանցվել, պատճառը գազի բալոնի պայթյունն է
Հարգելի հայրենակիցներԲնական գազի մատակարարման բացակայության պատճառով, այս օրերին ԱՀ քաղաքացիների մեծ մասը կենցաղում օգտա...
Դիլիջանի թունելում էլեկտրահաղորդման հետ կապված տեխնիկական վթար է եղել
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 12-ին՝ ժամը 10:45-ի դրությամբ, Դիլիջանի թունելի լուսավորու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Այսպես է իրականացվում Իրպեն քաղաքից տարհանումը
Իրավիճակն Ուկրաինայում. ահա այսպես է ընթանում ավերված եւ գնդակոծվող Իրպեն քաղաքից քաղաքացիների տարհանումը: [9...