Պուտինի հետ քննարկումները դժվար են․ ինչ է պատմել Մակրոնը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ կարճաժամկետ հեռանկարում Ուկրաինայում իրավիճակի քաղաքական լուծում չի գտնվի, և, ամենայն հավանականությամբ, ռազմական գործողությունները կշարունակվեն։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին։ 


«Պուտինի հետ քննարկումները դժվար են, քանի որ այսօր նա հրաժարվում է դադարեցնել կրակը: Ռուսաստանն այսօր գտնվում է հետևյալ դիրքում` պահանջել շատ կոշտ պայմաններ Ուկրաինայից: Սրանք բանակցություններ են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, որոնք ընթանում են «ագրեսիայի շատ անարդար պայմաններում, այն պայմաններում, երբ Ֆրանսիան չի միջամտի»,- երկուշաբթի ասել է Մակրոնը ֆրանսիացիների հետ նախընտրական հանդիպման ժամանակ։

 

Նա նշել է, որ Ֆրանսիան, Գերմանիան, Եվրոպան «ամեն ինչ արեցին պատերազմից խուսափելու համար» և ընդգծել է, որ Եվրոպան նախատեսում է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ, ինչին Մոսկվան կպատասխանի հակապատժամիջոցներով։
 

Քաղաքականություն

Պատահարներ