ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեզ թալանում են, անկարգություններ են հրահրում». մոլդովացիները բողոքում են ուկրաինացի փախստականների պահվածքից

 Սոցցանցերում տեսանյութեր են տարածվել, որտեղ մոլդովացիները բողոքում են ուկրաինացի փախստականներից։ Տեղի բնակչությունը բողոքում է փախստականների անհարգալից վերաբերմունքի և պահվածքի համար։ Այս մասին գրում է iz.ru-ն:


Այսպիսով, տեղի բնակիչներից մեկն ասաց, որ հյուրանոցում տեղավորված որոշ փախստականների դուր չի եկել, որ լողավազանը փակ է։ Նա խոսեց նաև սննդի կետում տեղի ունեցած միջադեպի մասին. ուկրաինացին, մի քանի բուրգեր պատվիրելով, պատվերի համար վճարելու փոխարեն ցույց է տվել իր անձնագիրը։ Նո հույս ուներ, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով իրեն սննդի կետում անվճար կսպասարկեն։ 

 

Նշվում է նաև, որ շատ են լինում միջադեպեր, երբ ուկրաինացի փախստականների հետ հաղորդակցվելու համար ռուսերեն խոսելու դեպքում վերջիններս հարձակվում են մարդկանց վրա.

 

«Մենք ձեզ սրտանց ընդունել ենք։  Ձեզ հատկացրել ենք անվճար բնակարան, ջուր, սնունդ,  տրամադրել ենք այն, ինչ ձեզ հարկավոր էր: Դու ո՞վ ես, որ աղջկա վրա գոռաս` քեզ հետ ռուսերեն  խոսելու համար։ Կարծում եմ, որ ժամանակն է փակել սահմանները, քանի որ սա այլևս հանդուրժել չի լինում: Ձեզ շատ ջերմ ընդունեցին»,- պատմել է մոլդովացի աղջիկը։

 

Մեկ այլ մոլդովացի էլ պատմել է` դեպք է եղել, երբ փախստականի կարգավիճակով Մոլդովայում ապաստան ստացած ուկրաինացիները թալանել են այն անձանց, ում տանտ հյուրընկալվել են:

 

«Ուկրաինացի փախստականների 70%-ը շրջում և անընդմեջ կռիվներ են հրահրում` իրենց հետ ռուսերեն խոսելու համար, , բղավում են`  «Փառք Ուկրաինային»։ Դուք պետք է հասկանաք, որ մարդիկ փորձում են շփվել ձեզ հետ ձեզ հասկանալի լեզվով»,- ասել է մեկ այլ մոլդովացի:

 

Ռուսերենի հանդեպ դրսևորած ագրեսիայի մասին մեկ այլ միջադեպի մասին էլ են պատմում:

 

«Ուկրաինայից փախստականը ժամանել է հյուրանոց և մտել ռեստորան. նա հարձակվել է մատուցողուհու վրա, քանի որ նա ռուսերեն է խոսել: Պետք չէ գալ մեր երկիր՝ մեզ խոսել սովորեցնելու համար։ Ես խնդրում եմ ձեզ հարգանք դրսևորել մեր հանդեպ, քանի որ մենք մեր փոքրիկ երկրում գրկաբաց և մեծ սրտով ընդունել ենք բոլորին»,- ասել է աղջիկը:

 

Ուկրաինացիները ևս բողոքում են երկիրը լքած իրենց հայրենակիցներից, ասելով, որ ծատ լավ է, որ դուք արդեն փախել եք` փրելով ձեզ, բայց սրտացավ գտնվեք ձեր մյուս հայրենակիցների հանդեպ և փորձեք օգնել նրանց ևս դուրս գալ պատերազմական գոտուց: Ուկրաինացիները իրենց հայրենակիցներին կոչ են անում` «նորմալ պահել իրենց օտար երկրներում»:

 

Հավելենք, որ փետրվարի 26-ի դրությամբ Մոլդովան արդեն ընդունել է մոտ 25 հազար փախստական ​​Ուկրաինայից, նշում է Gazeta.Ru-ն։ Բացի այդ, ստացել է 430 դիմում` երկրում ապաստան ստանալու խնդրանքով։

Քաղաքականություն