
ԵՄ որոշմամբ՝ Ռուսաստանը կանջատվի SWIFT համակարգից

ԵՄ-ը վերջնական որոշում է կայացրել՝ Ռուսաստանը կանջատվի SWIFT-ից: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:
РИА Новости-ի հաղորդմամբ՝ SWIFT-ը՝ գլոբալ միջբանկային տեղեկատվական և վճարային համակարգը, աշխատում է ԵՄ իշխանությունների հետ՝ ավելին իմանալու ռուսական բանկերի սահմանափակումների մասին և պատրաստվում է գործել ըստ որոշման:
Բելգիայում տեղակայված Ֆինանսական հաստատությունների գլոբալ կոոպերատիվից նշել են, որ կազմակերպությունը չեզոք է և գործում է առանձին կազմակերպություններից ստացված և «բացառապես իրավասու պետական մարմինների և համապատասխան օրենսդրական մարմինների կողմից» տրված պատվերների հիման վրա»:
«Մենք համագործակցում ենք եվրոպական իշխանությունների հետ՝ պարզելու մանրամասներ այն սուբյեկտների մասին, որոնք ենթարկվելու են նոր միջոցառումներին, և մենք պատրաստվում ենք դրանք իրականացնել օրենսդրական կարգերի համաձայն», - նշել են կազմակերպությունից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ SWIFT-ը պատրաստվում է անջատել ռուսական մի շարք բանկեր: